Главная » 2012 » Май » 24 » BRAVO.am-ի ընթերցողների կարծիքով, աղջիկներն այս տարի խենթանալու են Միհրան Ծառուկյանի համար:)
16:05 BRAVO.am-ի ընթերցողների կարծիքով, աղջիկներն այս տարի խենթանալու են Միհրան Ծառուկյանի համար:) |
BRAVO.am-ն ապրիլին "Սեքսուալ ո՞ր տղամարդու համար են խենթանալու կանայք այս տարի” վերնագրի ներքո ներկայացրեց բրիտանական "Cosmo”-ի կազմած՝ 2012 թվականի ամենասեքսուալ եւ ցանկալի տղամարդկանց ռեյտինգային ցուցակը: Ամսագիրը փորձել է կանխատեսել, թե ում համար են խենթանալու կանայք այս տարի:):
Տաղանդավոր դերասան եւ համակրելի տղամարդ Ռայան Գոսլինգն առաջին հորիզոնականում է: Ամենասեքսուալների թվում են նաեւ դերասաններ Քրիս Հեմսվորտը, Էնդրյու Հարֆիլդը, Դենիել Քրեյգը, Թեյլոր Լոթները, Օրլանդո Բլումը, Քոլին Ֆարելը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռոբերտ Փեթինսոնը, դերասան, երգիչ Ուիլ Սմիթը եւ այլք: Վերոնշյալ հրապարակումն այս պահի դրությամբ գրանցել է 9360-ից ավելի դիտում: Թեմայով առավել հետաքրքրվածները մասնակցել են նաեւ նյութի վերջում տեղադրված հարցմանը: Քանի որ ճաշակին ընկեր չկա, ցուցակում էլ հայ չկա, հիթ-շքերթի արդյունքներն էլ բավական վիճելի են, BRAVO.am-ը երկու հայի անուն էր ավելացրել հարցման մեջ:)
Եվ այսպես, ներկայացնում ենք "Ո՞ր տղամարդն է ամենասեքսուալը” հարցման արդյունքները: Այսօրվա՝ մայիսի 24-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 2438 մարդ: Մեր ընթերցողների կարծիքով՝ ամենասեքսուալը Միհրան Ծառուկյանն է, որի օգտին քվեարկել է 1405 հոգի:
223 հայուհու համար ամենացանկալին դերասան Օրլանդո Բլումն է, որը գրավել է երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում 181 ձայնով Ռոբերտ Փեթինսոնն է: 151 ընթերցողի համար սեքսուալ է Լեոնարդո ԴիԿապրիոն, 92-ի համար՝ Ուիլ Սմիթը, 37-ի համար՝ Անդրեն: Ի դեպ, 139 հոգի էլ նշել է, որ իր տարբերակն ունի, որի անունը ցուցակում չկա:):
|
Просмотров: 2325 |
Добавил: SAMVELBLOG
| Рейтинг: 0.0/0 |
|
ԻՆՑՊԻՍԻ ՍԱՅՏ է | |
վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|