Главная » 2012 » Май » 24 » BRAVO.am-ի ընթերցողների կարծիքով, աղջիկներն այս տարի խենթանալու են Միհրան Ծառուկյանի համար:)
16:05
BRAVO.am-ի ընթերցողների կարծիքով, աղջիկներն այս տարի խենթանալու են Միհրան Ծառուկյանի համար:)


BRAVO.am-ն ապրիլին "Սեքսուալ ո՞ր տղամարդու համար են խենթանալու կանայք այս տարի” վերնագրի ներքո ներկայացրեց  բրիտանական "Cosmo”-ի կազմած՝ 2012 թվականի ամենասեքսուալ եւ ցանկալի տղամարդկանց ռեյտինգային ցուցակը: Ամսագիրը փորձել է կանխատեսել, թե ում համար են խենթանալու կանայք այս տարի:):


Տաղանդավոր դերասան եւ համակրելի տղամարդ Ռայան Գոսլինգն առաջին հորիզոնականում է: Ամենասեքսուալների թվում են նաեւ դերասաններ Քրիս Հեմսվորտը, Էնդրյու Հարֆիլդը, Դենիել Քրեյգը, Թեյլոր Լոթները, Օրլանդո Բլումը, Քոլին Ֆարելը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռոբերտ Փեթինսոնը, դերասան, երգիչ Ուիլ Սմիթը եւ այլք: 
 
Վերոնշյալ հրապարակումն այս պահի դրությամբ գրանցել է 9360-ից ավելի դիտում: Թեմայով առավել հետաքրքրվածները մասնակցել են նաեւ նյութի վերջում տեղադրված հարցմանը: Քանի որ ճաշակին ընկեր չկա, ցուցակում էլ հայ չկա, հիթ-շքերթի արդյունքներն էլ բավական վիճելի են, BRAVO.am-ը երկու հայի անուն էր ավելացրել հարցման մեջ:)


Եվ այսպես, ներկայացնում ենք "Ո՞ր տղամարդն է ամենասեքսուալը” հարցման արդյունքները: Այսօրվա՝ մայիսի 24-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 2438 մարդ: Մեր ընթերցողների կարծիքով՝ ամենասեքսուալը Միհրան Ծառուկյանն է, որի օգտին քվեարկել է 1405 հոգի: 

223 հայուհու համար ամենացանկալին դերասան Օրլանդո Բլումն է, որը գրավել է երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում 181 ձայնով Ռոբերտ Փեթինսոնն է: 151 ընթերցողի համար սեքսուալ է Լեոնարդո ԴիԿապրիոն, 92-ի համար՝ Ուիլ Սմիթը, 37-ի համար՝ Անդրեն: Ի դեպ,  139 հոգի էլ նշել է, որ իր տարբերակն ունի, որի անունը ցուցակում չկա:):




Просмотров: 2324 | Добавил: SAMVELBLOG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

այցելուների քանակը
Counter
Stats Counter
ԻՆՑՊԻՍԻ ՍԱՅՏ է
Оцените мой сайт
Всего ответов: 92
վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Սիրո Կինո
ինչու եմ քեզ սիրո
հավատա
Խոստում